Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ
16.07.2018 | 14:41

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, որ Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցել էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:


Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:
Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպել է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի: ՈՒխտավորները Մայր Տաճարում մասնակցել են սբ Պատարագին, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ